Լուրեր
Եզակի վիրահատություն ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ժամանակ՝ դրական ելքով. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ 3-րդ ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արմինա Նալբանդյանը, ասիստենտներ Գեւորգ Սիմոնյանը եւ Վահե Հակոբյանը կատարել են ենթաստամոքսային գեղձի եզակի վիրահատություն, որն, ըստ ներկայացված տվյալների, առաջինն է Հայաստանում: Վիրահատության առանձնահատկությունն այն է, որ կատարվել է գեղձի ոչ թե մասնակի, այլ ամբողջական հեռացում։ Երկու տարի անց վիրաբույժները վստահ կարող են ասել՝ վիրահատությունը դրական արդյունք ունի:
Մեզ հետ զրույցում նրանք ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ է ունեցել հիվանդը, եւ ինչ արդյունք է տվել վիրահատությունը:
2015 թվականի դեկտեմբերի 17-ին վիրահատական բուժման նպատակով «Արմենիա» ՀԲԿ դիմել է պացիենտ` 1951 թ. ծնված, ում մոտ պատահաբար հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ: Նա Ամանորը դիմավորել էր հիվանդանոցում, դուրս է գրվել 2016 թ. հունվարի 18-ին:
64-ամյա պացիենտի մոտ առկա էր ուղեկցող հիվանդություն՝ ծանր աստիճանի երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Աջակողմյան հատվածում առաջացած ցավերի պատճառով նրա մոտ ախտորոշվել էր խոլեցիստիտ, սակայն «Արմենիա» ՀԲԿ-ում իրականացված սոնոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի քաղցկեղ: Հետագայում ախտորոշումը հաստատվել է նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) միջոցով:
ՀՏ հետազոտության տվյալների հիման վրա վիրաբույժները որոշում են կայացնում նրան պատրաստել վիրահատության:
Գոյություն ունի ուռուցքից առաջացած ախտաբանական վիճակ, երբ հնարավոր է հեռացնել օրգանի մի մասը, այլ դեպքերում հեռացվում է ամբողջ օրգանը: Այս դեպքում ամբողջ գեղձը փոփոխված էր, եւ ենթաստամոքսային գեղձն ամբողջովին հեռացնելն (պանկրեատէկտոմիա) անհրաժեշտություն էր: Բժիշկները գնացին այդ քայլին: Սկզբունքորեն, մեծ ծավալի վիրահատություն էր, տեւել է հինգուկես ժամ:
Բժիշկների մոտ կար մտահոգություն, որ վիրահատությունից հետո հնարավոր է շաքարային դիաբետի բարդացում, մարսողության խանգարում, սակայն, բարեբախտաբար, հետվիրահատական շրջանն ընթացավ առանց բարդությունների: Թեպետ հիվանդն ամբողջ կյանքում ստիպված է որոշակի դեղեր ընդունել, սակայն դրանք այն դեղերն են, որոնք յյուրաքանչյուրն ընդունում է գանգատներ ունենալու դեպքում։
Հիվանդը ներկայում գտնվում է էնդոկրինոլոգների հսկողության տակ, գրեթե շեղումներ չկան։ Երկու տարվա ընթացքում ՀՏ հետազոտությամբ մետաստազներ չի հայտնաբերել: Ուռուցքաբանների դիտարկումները և այլ հետազոտություները ցույց են տվել, որ հակագեները նորմալ վիճակում են, օնկոմարկերը նորմայի սահմանում է։
Չմոռանանք վերջում ընդգծել, որ որքան շուտ հիվանդը դիմի բժշկի, այնքան ավելի շատ հնարավոր կլինի խուսափել բարդություններից:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն